Բերդ քաղաքի դենդրոպարկում էկո-լրագրողների պուրակ է հիմնվել
SocietyՏավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում լրագրողները Էկո-լրագրողների պուրակ հիմնեցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառատունկը նախաձեռնել էր Էկո-մեդիա ցանցը։
Էկո-լրագրողների հետ նոյեմբերի 11-ին կազմակերպվել էր այց Տավուշի մարզ։ Առաջին կայանը, որտեղ եղան ցանցի լրագրողները՝ Իջևանի դենդրոպարկն էր։ Այնտեղ 600-ից ավելի ծառ է խնամվում։ Երկրորդ կայանը Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկն էր, որտեղ Էկո-մեդիա ցանցի լրագրողները ծառերի պուրակ հիմնեցին՝ ի նշան խաղաղության, քանի որ այն սահմանամերձ քաղաք է։
«Հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտների ժամանակ ամենաշատը բնությունն է տուժում։ Մենք առաջին քայլն արեցինք՝ ցույց տալով հարևան Ադրբեջանին, որ կարելի է խաղաղ ապրել և օգնել բնությանը վերականգնվել»,- ասաց Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։ Նա հույս հայտնեց, որ գուցե այս քայլն օրինակ կծառայի և այլ մարզերի բուսաբանական այգիներում կամ անտառներում նույնպես վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն։
Լուսանկարը՝ Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից