«Կամուրջներ շարժման մեջ». ԵՊԲՀ-ում անցկացվեց նորարարական TEDxYSMU-ն
SocietyՄխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նոյեմբերի 12-ին անցկացվել է համալսարանական ձևաչափով TEDxYSMU «Կամուրջներ շարժման մեջ» համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։
80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա այս կոնֆերանսը նման ձևաչափում իրականացվող դեռևս միակ համաժողովն է Հայաստանում:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Համաժողովն անցկացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հետ համատեղ:
Այս համաժողովի զեկուցողները վեցն են:
Միքայել Մինասյանցը դասավանդում է Դիլիջանի միջազգային դպրոցում: Նրա թեման վերաբերում է կրթությանը: Նա առաջարկում է շաբաթական մեկ անգամ ինֆորմացիոն դիետա հայտարարել՝ անձն իրեն զրկի ինտերնետից և կրթական գործընթացներից, որպեսզի թույլ տա ուղեղում տեղավորել ստացված ինֆորմացիան:
Անկախ փորձագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս Նազարեթ Սեֆերյանի զեկուցումն այն մասին է, թե ինչպես է ծնող լինելն իրեն փոխել դեպի լավը և ինչ դասեր է ինքը քաղել ծնող լինելուց: Անդրադառնալով TED ձևաչափին՝ փորձագետն ասաց, որ այն հնարավորություն է տալիս ավելի թեթև՝ զրույցի տեսքով ներկայացնել նյութը և հաղորդել այնպիսի ինֆորմացիա, որը հանրությունը կարող է օգտագործել առօրյայում: