ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ աշխատանքը կարող են օգուտ բերել և՛ ԱՄՆ-ին և՛ ամբողջ աշխարհին. Թրամփ
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ աշխատանքը մի շարք հարցերի շուրջ կարող են օգուտ բերել և՛ ԱՄՆ-ին և՛ ամբողջ աշխարհին: Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը:
«Ես վստահ եմ, որ մենք պետք է աշխատենք միասին, որպեսզի կարողանանք լուծել Սիրիայի, Հյուսիսային Կորաեյի և Ուկրաինայի հիմնահարցերն ու հաղթենք ահաբեկչությանը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի դեմ պայքարելու փոխարեն նրա հետ բարիադրացիական հարաբերություններ կառուցելը կարևոր է աշխարհի և մեր երկրի համար», - ասել է Թրամփը:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահը Twitter-ի իր պաշտոնական էջում գրել էր, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցելու իր ցանկությունը չեն հասկանում միայն նախանձ ու հիմար մարդիկ, որոնք ԱՄՆ-ին ոչ ձեռնտու քաղաքական խաղեր են տանում:
Ավելի վաղ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար մեղադրել է ԱՄՆ կոնգրեսին:
ԱՄՆ նախագահը օգոստոսի 2-ին ստորագրել է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին Կոնգրեսի առաջարկած օրինագիծը:
Ավելի ուշ նա բացատրել է դրանք ստորագրելու իր պատճառներն ու նշել, որ իր ադմինիստրացիան կկատարի այդ պատժամիջոցները՝ ԱՄՆ նախագահի լիազորությունների մասին ունեցած իր սեփական տեսանկյունից ելնելով: