Կևին Դե Բրույնեն քննադատել է Բելգիայի հավաքականի խաղը
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն քննադատել է Բելգիայի հավաքականի ցուցադրած խաղը Մեքսիկայի հետ դիմակայությունում (3:3):
«Քանի դեռ չունենք լավ խաղային համակարգ, շարունակելու ենք այսպիսի խնդիրների բախվել Մեքսիկայի նման հավաքականների դեմ խաղերում: Մրցակիցը մարտավարության տեսանկյունից մեզնից լավն էր: Նրանց խաղային համակարգը կտրեց մեր 5 կիսապաշտպաններին, և դաշտի կենտրոնում նրանք առավելություն ստացան:
Ցավոք, այդպես էլ լուծում չգտանք: Թիմում բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան: Խաղում ենք պաշտպանությունից՝ չնայած կազմում արտակարգ հարձակվողներ կան, ում գնդակ է անհրաժեշտ: Այժմ գիտենք, որ այսպիսի թիմերի դեմ խաղերում ինչ-որ բան պետք է փոխել»,- բելգիացու խոսքը մեջբերում է «NLH»-ը: