Գանձասար-Կապանը Լոռիի հետ խաղի փոխարեն երկկողմ հանդիպում է անցկացրել
SportՈրոշ խնդիրների պատճառով այդ խաղը չի կայացել, սակայն կապանցիները չեն մնացել առանց խաղային պրակտիկայի,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անցկացվել է երկկողմանի հանդիպում, որը բավականին դիտարժան է ստացվել։ Գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը խաղալու հնարավորություն էր տվել բոլորին՝ փորձարկելով խաղային որոշ սխեմաներ: