Ռուսաստանում վերջին հրաժեշտն են տվել Միխայիլ Զադորնովին
International newsԵրկրպագուներին թույլ են տվել մասնակցել երգիծաբան Միխայիլ Զադորնովի հրաժեշտի արարողությանը, որն անցկացվում է մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հիվանդանոցի շենքի մոտ շուրջ հարյուր երկրպագու է հավաքվել: Նրանք ստիպված են եղել սպասել շուրջ 1.5 ժամ. դերասանի ընտանիքի ներկայացուցիչը նախ ասել էր ներկաներին, որ նրա իսկ կամքով՝ արարողությունը փակ է անցկացվելու:
Զադորնովի հարազատներն ավելի վաղ խնդրել էին «իրարանցում չստեղծել նրա մահվան շուրջ»: Նրանք հիշեցրել են երգիծաբանի հեգնական վերաբերմունքի մասին ճանաչվածությանն ու այն փաստը, որ նա մշտապես պաշտպանել է իր կյանքը արտաքին միջամտությունից:
Հիշեցնենք, որ սիրված հումորիստը կյանքից հեռացել է օրեր առաջ՝ 69 տարեկան հասակում: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սիրված հումորիստի մոտ օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվել:
Նրան հուղարկավորելու են Լատվիայում, որտեղ նա ծնվել է: