Անտուան Գրիզմանը խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Նեյմարի և Մբապեի հետ նույն թիմում
SportՄադրիդի «Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը խոստովանել է, որ կցանկանար նույն թիմում խաղալ ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի հետ,- հաղորդում է «Telefoot»-ը:
Հեռուստահաղորդման ժամանակ հարձակվողը պետք է պատասխանել միայն «այո» կամ «ոչ»: Նա նաև ժխտել է, որ երբևիցե կապ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրիզմանը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»: