Պուտինը «խաղացնում է» Թրամփին. ԱՄՆ հետախուզության նախկին ղեկավարներ
International newsԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը հայտարարել է, որ անցած տարվա ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետևանքով առաջացած սպառնալիքը թերագնահատելը վտանգավոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար և թույլ է տալիս Ռուսաստանի ու Չինաստանի նման երկրներին «խաղացնել» նախագահին: Միևնույն ժամանակ կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը հայտարարել է, որ Թրամփը Պուտինին թույլ է տալիս առանց պատասխանատվության թողնել ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ջանքերը: Այդ մասին հետախուզության ոլորտի նախկին ղեկավարները հայտարարել են CNN-ին տված հարցազրույցում:
Բրենանը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ վախենում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:
Հիշեցնենք, որ Շաբաթ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Թրամփն ասել է, որ անկեղծ հավատում է Պուտինի խոսքերին, որ Ռուսաստանը չի փորձել միջամտել ամերիկյան ընտրություններին:
«Ես կարծում եմ, որ Թրամփն ինչ-որ պատճառով կամ վախեցած է Պուտինից կամ վախենում է, որ ինչ-որ բան կարող է բացահայտվել հետաքննության արդյունքում»,- ասել է Բրենանը: