Երիտասարդ շախմատիստները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
SportՀայաստանը ներկայացնող 4 երիտասարդ շախմատիստներ այսօր մեկնարկում են աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունն անցկացվում է Իտալիայի Տարվիզիո քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 25-ին: