«Ռեալը» սկսել է փոխարինող փնտրել Բեյլին
SportՄադրիդի «Ռեալը» վերջնականապես որոշել է բաժանվել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլից:
AS-ը գրում է, որ Արքայական ակումբն արդեն սկսել է փոխարինող փնտրել 28-ամյա ֆուտբոլիստին: Բեյլի՝ «Ռեալի» մարզման ժամանակ վերջերս ստացած վնասվածքը թիմի մարզչական շտաբին ստիպել է մտածել նրանից հրաժարվելու մասին: 2013-ին մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո ուելսցին ստացել է 19 վնասվածք եւ բաց թողել թիմի խաղերի 55 տոկոսը:
Գարեթ Բեյլի եւ «Ռեալի» միջեւ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը: