ՀՀ ԱԳՆ-ն հերքում է՝ Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբոլգում գրել է.
«Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»։
Հիշեցնենք, որ Posta պարբերականը գրել էր, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Շառլ Ազնավուրին է հանձնել Թուրքիայի իզմիթցիների կողմից իրեն հասցեագրված «Ոսկե սոսի» մրցանակը։
Թերթը գրել էր նաև, որ Ազնավուրի հետ իբրև կայացած հարցազրույցի ընթացքում վերջինս նշել է, որ եթե Իզմիթում ծնված իր մայրը տեսներ այս մրցանակը, երջանիկ կլիներ: