ՌԴ դաշնային խորհուրդը կարող է դեկտեմբերի 15-ին նշանակել նախագահական ընտրությունների օրը
International newsՌուսաստանի նախագահի ընտրությունների ամսաթիվը կարող է նշանակվել դեկտեմբերի 15-ին անցկացվելիք նիստի ժամանակ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ալեքսանդրովը:
«Ամենայն հավանականությամբ, սա տեղի կունենա դեկտեմբերի 15-ի նիստի ժամանակ: Այդ օրը մենք պլանավորում ենք լուծել նախագահական ընտրությունների օրը նշանակելու հարցը», - մեջբերում է РИА Новости-ն Ալեքսանդրովի խոսքը:
Նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Դաշնության խորհուրդը պետք է նշանակի նախագահական ընտրությունները դեկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում:
Հայտնի է, որ ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտին: