Հայաստանի ընտրանու կիսապաշտպան. Պետք է պահենք մարզավիճակը, որպեսզի այսպիսի հաղթանակները շատ լինեն
SportՀայաստանի ազգային հավաքականն այսօր` նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ և հաղթեց 3:2 հաշվով:
Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ընտրանու և ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:
Վերջինս խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 63-րդ րոպեին:
«Խաղից տպավորությունները միայն դրական են: Իմ կարծիքով` բոլորին դուր եկավ: Պետք է պահենք այս մարզավիճակը, որպեսզի մեր հավաքականում այսպիսի հաղթանակները շատ լինեն:
Չեմ կարծում, որ թույլ հավաքականներ կան: Եթե հաղթում ենք` չի նշանակում, որ մրցակիցը թույլ էր»,- ասել է Մալաքյանը: