Խաղադաշտում աշխատում եմ թիմի համար. Ռուսլան Կորյան
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանի կարծիքով ընտրանու հաղթանակը միշտ էլ լավ է:
«Եթե հաղթում ես, ուրեմն լավ է, եթե պարտվում ես՝ լավ չէ: Ինչպես միշտ: Ես խաղում և աշխատում էի թիմի համար, իսկ խաղս թող գնահատեն մարզիչները:
Ինչ կապված է խաղային դիրքերի փոփոխությանը, ապա երկու դիրքերն էլ ինձ հարմար են»- լրագրողների հետ զրույցում ասաց Կորյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Կիպրոսի դեմ ընկերական խաղում Հայկ Իշխանյանի, Վարազդատ Հարոյանի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին: