Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհին ենք. Արթուր Պետրոսյան
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով ընտրանու մոտ ստացվեց կոմբինացիոն խաղը:
«Այն ինչ ծրագրել էինք ըստ իս ստացվեց: Ինձ դուր չեկավ այն, որ պահեր ստեղծեցինք, որոնք չօգտագործեցինք: Առաջին կեսում կարող էինք խաղը վերջացնել: Երկու գնդակ ընդունեցինք սեփական դարպասը, բայց մնացած ամեն ինչ շատ լավ ստացվեց: Մեզ մոտ ստացվեց համագործակցված խաղը:
Թե Բելառուսի և թե Կիպրոսի դեմ երկու խաղերից ենթադրում եմ, որ ճիշտ ճանապարհին ենք: Նորեկներն արդարացրեցին իրենց»,- լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսին ասաց Պետրոսյանը:
Վերջինս խոսեց նաև երկրպագուների բացակայության և լռության ակցիաների մասին՝ փաստելով. «Դժվար պահեր էլ են լինում, բայց նման պահերի էլ պետք է թիմիդ կողքին լինես: Նախորդ խաղին սուլում էին ֆուտբոլիստներին, որը շատ վատ է: Մեր ֆուտբոլիստներն արժանի չեն դրան»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Կիպրոսի դեմ ընկերական խաղում Հայկ Իշխանյանի, Վարազդատ Հարոյանի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին: