Մոսկվայում դատարանը հեռակա կալանավորել է «Չերքիզոնի» տեր Իսմայիլովի եղբորը
International newsՄոսկվայի Բասմանի դատարանը սպանության գործով հեռակա կալանավորել է փակված Չերքիզովյան շուկայի տեր Թելման Իսմայիլովի եղբորը՝ Վագիֆ Իսմայիլովին, նշված է դատարանի պաշտոնական կայքում:
«Հեռակա խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարվել է»,- նշված է գործի քարտում:
Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 30-ին:
Օրենսդրության համաձայն՝ հեռակա կարելի է կալանավորել միայն միջազգային հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին: Ավելի վաղ դատարանը նույն գործի շրջանակում հեռակա կալանավորել էր իրեն՝ Թելման Իսմայիլովին եւ նրա մյուս եղբորը՝ Ռաֆիկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն: