Հայաստան - Սերբիա (Մ-21). Բուքմեյքերների կարծիքը
SportՖուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 14-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղում կընդունի սերբերին:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Սերբիայի հավաքականին, որի հաղթանակը գնահատում է 1.20 գործակցով: Հայկական թիմի հաղթանակի գործակիցը 12.00 է, իսկ ոչ ոքին՝ 5.50:
Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 15։00-ին։
Սերբիայի թիմը 4 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ 12 միավորով գլխավորում է 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի երիտասարդական հավաքականը 6 խաղից հետո 7 միավորով երրորդն է: