Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը լքել են ևս երեք ֆուտբոլիստ
SportՖուտբոլի Իտալիայի հավաքականի ևս երեք ֆուտբոլիստ ավարտել են կարիերան ազգային ընտրանու կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ուղեգիր նվաճել չկարողանալուց հետո ազգային թիմից հեռացել են 2006 թվականի աշխարհի չեմպիոն Դանիելե դե Ռոսին, Անդրեա Բարձալին ու Ջորգո Կելինին:
Ավելի վաղ ազգային ընտրանու կազմում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր Ջանլուիջի Բուֆոնը:
Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմը 1958 թվականի ի վեր առաջին անգամ չկարողացավ նվաճել Մունդիալի մասնակցության ուղեգիր: Թիմն անցումային խաղերում զիջեց Շվեդիայի հավաքականին: Իտալացիներն աշխարհի առաջնությունում հաղթել են 4 անգամ (1934, 1938, 1982, 2006), իսկ Եվրոպայի առաջնությունում՝ մեկ անգամ հեռավոր 1968 թվականին: