Թրամփը բաց և բարյացակամ մարդ է. Մեդվեդևը կիսվել է ԱՄՆ նախագահից ստացած տպավորություններով
International newsՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացված Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփվելուց հետո, կիսվել է տպավորություններով, հայտնում է Interfax-ը:
«Առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահին հանդիպեցի նման կարևոր միջոցառման ընթրիքի ժամանակ: Քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը նստած էր ինձ մոտիկ, մենք կարողացանք շփվել, խոսել»,- ասել է վարչապետը:
Մեդվեդևի խոսքով՝ Թրամփի հետ շփումից ստացած տպավորությունը համընկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսակետի հետ:
«Տպավորությունս համընկնում է Պուտինի ասածի հետ. նա բաց, բարյացակամ մարդ է, որի հետ կարելի է հեշտությամբ խոսել ամենատարբեր թեմաների շուրջ»,- պարզաբանել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևը չի հետևել ավանդույթին և չի խաչել ձեռքերը Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ:
ԾՆշենք, որ Հարավ-ասիական պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովն անցկացվում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:
Միջոցառմանը մասնակցում է մոտ 20 երկրի ղեկավար, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: