Թուրքիայի ազգայնական կուսակցությունը հայտարարել է 2019թ. ընտրություններում Էրդողանին աջակցելու մասին
International newsԹուրքիայի «Ազգային շարժում» կուսակցությունը, որը համարվում է «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թևը, իշխանություններին կսատարի 2019 թվականին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտարարել է կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Բահչլեին շեշտել է, որ կուսակցությունը չի փոխի իր հստակ դիրքորոշումը և կշարունակի կրել անցյալ տարի հեղաշրջման փորձի ժամանակ իշխանության կողքին կանգնելելուց հետո ստանձնած պատասխանատվությունը:
Ազգայնականների առաջնորդը նաև պատասխանել է իր կուսակցության՝ ըստ նախնական հարցումների աջակցության կորստի ու Մեջլիս անցնելու համար անհրաժեշտ ձայներ չհավաքելու հավանականության մասին հարցին՝ հայտարարելով, որ իրենք նման վտանգ չեն տեսնում: