«Աթլետիկոյի» հարձակվողը համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ
SportՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, կարծես թե, կողմնորոշվել է իր ապագայի հարցում: 26-ամյա ֆուտբոլիստն ակտիվորեն բանակցում է կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Ինչպես հայտնում է «Le10Sport»-ը, կողմերը մոտ են վերջնական համաձայնության գալուն: Ֆրանսիական պարբերականը վստահեցնում է, որ Գրիզմանն արդեն համաձայնեցրել է պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ:
Այժմ «Բարսելոնան» պետք է հաջող բանակցություններ ունենա նաև «Աթլետիկոյի» ղեկավարների հետ, որպեսզի իջեցնի խաղացողի տրանսֆերային արժեքը: Մադրիդցիները ցանկանում են տեղափոխության համար ստանալ 100 մլն եվրո: