Շարմազանովը 2018թ. պետական բյուջեն ապագայում կայուն տնտեսական աճի ապահովման լավ հիմք է համարում
EconomicsՀայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագիծն իրատեսական է, որը հնարավորություն է տալու ապահովել շուրջ 5 տոկոս տնտեսական աճ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սա կարող է լավ պայմաններ ստեղծել ապագա տարիներին ավելի կայուն տնտեսական աճ ապահովելու համար»,- նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների նշանակությանը՝ Շարմազանովն ընդգծեց, որ իշխող ՀՀԿ-ն կարևորում է տեղական ինքնակառավարման մարմինների դերը և, ելնելով այդ կարևորությունից, մասնակցել է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին:
«Հարկ է նշել, որ 52 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Սա պարտավորեցնող է, և ևս մեկ անգամ վկայում է, որ համայնքներում Հանրապետական կուսակցությունն ամենավստահելի քաղաքական ուժն է»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը: