Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ մաքսային օրենսդրության մասին պայմանագիրը
EconomicsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության մասին պայմանագիրը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, համապատասխան օրենքը երեքշաբթի հրապարակվել է իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Վավերացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության մասին պայմանագիրը, որն ստորագրվել է Մոսկվայում 2017 թվականի ապրիլի 11-ին»,- ասվում է փաստաթղթում:
Պայմանագիրը հաստատվել է Դաշնության խորհրդի կողմից նոյեմբերի 8-ին կայացած նիստում: Նախատեսվում է, որ օրենսդրությունն ուժի մեջ կմտնի միության բոլոր անդամ երկրներից (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան)պայմանագրի վավերացման մասին տեղեկություն ստանալուն պես: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա 2018-ի հունվարի սկզբին: