Սի Ցզինպինի հատուկ պատվիրակը կուղեւորվի ԿԺԴՀ
International newsՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հատուկ պատվիրակը՝ ՉԿԿ ԿԿ-ի միջազգային կապերի բաժնի ղեկավար Սուն Տաոն, նոյեմբերի 17-ին կուղեւորվի ԿԺԴՀ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նոյեմբերի 15-ին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, նա «ԿԺԴՀ-ին կտեղակացնի ՉԿԿ-ի 19-րդ համագումարի արդյունքների մասին», որը տեղի Է ունեցել այս տարվա հոկտեմբերին:
Պատվիրակի այցի այլ մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: