Թուրքիայում քաղաքապետն այցելել է փլուզման վտանգի տակ գտնվող հայկական գործող եկեղեցի
International newsԹուրքիայի Կայսերիի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքն օրեր առաջ այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Թուրքական Kayserihaber կայքի փոխանցմամբ՝ քաղաքապետ Մուսթաֆա Չելիքը հայկական եկեղեցում հանդիպել է եկեղեցու հիմնադրամի ղեկավարների հետ եւ լսել եկեղեցու խնդիրների մասին։
Թուրքական կայքն իր հրապարկման մեջ ողջունել է փլուզման եզրին գտնվող հայկական եկեղեցի այցելությունը եւ հույս հայտնել, որ քաղաքապետը համապատասխան միջոցներ կձեռնարկի եկեղեցին պահպանելու։
Կայքը շեշտել է, որ 900 տարվա հայկական եկեղեցին վերջին անգամ վերանորոգման է ենթարկվել 20 տարի առաջ։