Հրազդան քաղաքի շենքերից մեկի մոտակայքում փրկարարները օձ են հայտնաբերել
SocietyԿոտայքի մարզի Հրազդան քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում նոյեմբերի 15-ին օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: