Օհայոյի նահանգի բարերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
International newsԱՄՆ Օհայոյի նահանգի Ուորթինգթոն քաղաքի բարերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ մեկը։ Այս մասին հայտնում է NBC4i–ն։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը տեղի բարերից մեկում։ Ոստիկանությունը հաստատել է 2 մարդու զոհվելու փաստը, երրորդ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել, նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։
Դեռեւս ոչ ոք ձերբակալված չէ, ոստիկանությունը զննում է դեպքի վայրը։