Ռոման Պավլյուչենկոն կբողոքարկի Մոսկվայի «Արարատի» որոշումը. Այլ տարբերակ չունեմ
SportՄոսկվայի «Արարատի» ավագ Ռոման Պավլյուչենկոն, մեկնաբանելով հայկական ակումբի հայտարարությունը, նշել է, որ դիմելու է Ռուսաստանի ֆուտբոլային միություն: Ավելի վաղ «Արարատը» ռուս հարձակվողին մեղադրել էր առանց ակումբի թույլտվության արձակուրդի մեկնելու համար եւ նշել, որ նրա բոնուսները կրճատվելու են 90 տոկոսով:
«Ակումբի որոշումը կբողոքարկեմ Ռուսաստանի ֆուտբոլային միության վիճելի հարցերի բաժնում: Այլ տարբերակ չունեմ: Ի՞նչ կարող եմ անել, խաղա՞մ 100 ռուբլիով: Կարծում եմ՝ այս որոշումը անհիմն է: Ես կարդացի, որ երբ հեռացել եմ Ռուսաստանից, ակումբից գրել եւ զանգել են ինձ, որպեսզի վերադառնամ: Սակայն, նման բան չի եղել: Ինձ համար նույնիսկ ծիծաղելի էր կարդալ դա: Ակումբից ոչ ոք չի զանգել ինձ:
Ես տեղեկագիր եմ ստացել այն մասին, որ նրանք ցանկանում են աշխատավարձս կրճատել 99 տոկոսով: Կարծում եմ, որ օրինական եմ գործել, քանի որ եղել է պայմանավորվածություն ակումբի ղեկավարության հետ: Ինքս ինձ արձակուրդ չէի տվել»,- Պավլյուչենկոյի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արարատը» պաշտոնապես հայտնել էր, որ Պավլյուչենկոյի պայմանագիրը չի խզվել եւ շարունակում է գործել նույն կերպ, սակայն ֆուտբոլիստի բոնուսները կկրճատվեն 99 տոկոսով, իսկ աշխատավարձը կմնա նույնը: