Կիևում բախումներ են տեղի ունեցել Մայդանի ակտիվիստների և ուժայինների միջև
International newsՈւկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Կիևում Մայդանի մի քանի տասնյակ ակտիվիստներ և հատուկ գործողության մասնակիցներ մասնավոր ձեռնարկության տարածքում ծեծկռտուք են կազմակերպել: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Գերաշչենկոյի ֆեյսբուքյան էջում արված գրառումը:
Ըստ նրա՝ անկարգությունների արդյունքում բեյսբոլի մահակներով և դանակներով զինված 42 մարդ է ձերբակալվել:
Ներկայումս քրեական գործ է հարուցվել: