Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը պատրաստ է մենամարտել Ռիո Ֆերդինանդի հետ
SportԲրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հաթոնը հաղորդել է, որ պատրաստ է մենամարտել «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդի հետ:
«Ռիոն լավ տղա է և բռնցքամարտի երկրպագու: Նա չէր զբաղվի դրանով, եթե չցանկանար դուրս գալ ռինգ: Ես նույնպես կվերադառնամ ռինգ և կմենամարտեմ նրա հետ»,- Հաթոնի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
Ավելի վաղ Ֆերդինանդը հայտարարել էր բռնցքամարտիկի կարիերա սկսելու ցանկության մասին: