Բացառիկ շնորհակալություն հայոց պատմության մեջ
AnalysisԿրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Ինչպես և սպասում էր, հանդիպման վերաբերյալ տեղեկությունները խիստ կցկտուր են: Թե ինչ փորձանք են նախատեսել երկու երկների ղեկավարները Հայաստանի համար, ցույց կտա ապագան: Ասվածը մերկապարանոց չէ: Նման բազմաթիվ նախադեպեր ունենք, երբ այս երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում, Հայաստանի համար կայացվել են անբարենպաստ որոշումներ:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում երկու երկրների փոխգործակցութւունը, անվտանգության եւ հումանիտար ոլորտներում համագործակցությունը:
Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Սարգսյանին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացմանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար:
Հավատացեք, այս փոքրի մամլո հաղորդագրությունը բացառիկ է: Սովորաբար, Պուտինին, րոպեում 15 անգամ հաճախականությամբ, շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանը: Սակայն այս անգամ, այդ շնորհակալությունը հնչել է Պուտինի շուրթերից: Իհարկե, անմեղ առիթով, բայց ինչպես ասում են, չեղած տեղից՝ ձմերուկն էլ է միրգ:
Իսկ մնացած տողերի ենթատեքստը շատ հեշտ է կարդալ: Եվրոմիության հետ նախաստորագրվող համագործակցության արձանագրությունների գործընթացից առաջ, թերևս երկու կողմը հստակեցրել են զիջումների հերթական չափաքանակը, որը կատարվելու է Հայաստանի կողմից:
Մուշեղ Լալայան