Հայաստանն Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ հանդիսանալու համար եզակի դիրք ունի. Նիդերլանդների Սենատի նախագահ
International newsՀայաստանը պատմականորեն և քաղաքական առումով ունի եզակի դիրք Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու համար: Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին ասաց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:
«Երբեմն կարող է թվալ, որ աշխարհի ուժերն են որոշում գետի ուղղությունները, թեև դա ինչ-որ չափով ճիշտ է, բայց մենք չպետք է մոռանանք, որ կան միջին կարգի երկրներ, ինչպիսիք Հայաստանը և Նիդերլանդները, որոնք ունեն եզակի դիրք շահերի ու ուժերի միջև: Հայաստանի դեպքում ունեք պատմականորեն, քաղաքականորեն եզակի դիրք` Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու համար: Հույս ունեմ՝ Հայաստանն ապագայում էլ կկատարի այդ դերը, որը օգուտ կբերի մեզ բոլորիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նիդերլանդների Սենատի նախագահը:
Անկի Բրուկերս-Քնոլը նշեց, որ ապրում ենք դժվար աշխարհում՝ պատերազմներ, կոնֆլիկտներ, սակայն շեշտեց, որ կան նաև նոր հնարավորություններ:
Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահն ընդգծեց, որ Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից մեկն է՝ շեշտելով, որ գտնվում է պատմական հողի վրա: