Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
SportՖուտբոլի Իտալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան հեռացվել է զբաղեցված պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: Վենտուրայի գլխավորությամբ Իտալիայի ազգային թիմը 10 խաղում հաղթել է, 3 անգամ պարտվել և 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի հաշվով:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլից հետո Իտալիայի հավաքականը անցումային խաղերում զիջեց Շվեդիայի հավաքականին և 1958 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի Մունդիալին: