Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Յակովենկոն է
SportՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Պալմա դե Մալյորկայում մեկնարկում է հերթական Գրան Պրին: Լևոն Արոնյանն առաջին տուրում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Դմիտրի Յակովենկոյի հետ:
Մյուս զույգերը կկազմեն Լագրավը և Գելֆանդը, Էլյանովը և Նակամուրան, Լիժենը և Պոնսը, Սվիդլերը և Տոմաշևսկի, Գիրին և Ռապորտը, Չաոն և Ինարկիևը, Ռաջաբովը և Ռյազանցևը, Համերը և Հարիկրիշնան:
«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը(211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ: