Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Արտաքսում. ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսը
CultureՍանկտ-Պետերբուրգում հայկական ազգամշակութային ինքնավարության «Վերնատուն» մշակութային կենտրոնում նոյեմբերի 14-ին տեղի ունեացավ ամերիկահայ հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Արտաքսում. ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց նաև ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նշեց, որ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Գետաշենում և այլ հայաբնակ վայրերում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը լավագույն ապացույցն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Իմ մանկությունը երջանիկ էր, արևկող, գունեղ և առատ որքան հնարավոր էր դա Խորհրդային Միությունում: Ամեն հիշողություն մինև 1988 - երջանիկ էր: Բայց իմ ընտանիքի պատմությունը խաղաղ չէր», - նշեց գրքի հեղինակը՝ հիշելով 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։
Շնորհանդեսին ներկա էին Սանկտ-Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգամշակութային ինքնավարության ղեկավար Կարեն Մկրտչյանը, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ռուս մտավորականներ:
Աննա Աստվածատրյան-Տուրկոտի գիրքն իր գրական ժանրում կարելի է բնութագրել որպես տասնամյա մի աղջկա օրագիր, որը մոտ 30 տարի առաջ ստիպված է եղել «քայլել տանջանքների միջով» Բաքվից արտաքսվելու ճանապարհին: