Արամ Ոսկանյան․ Ռումյան Հովսեփյանը շատ լավ խաղ ցուցադրեց հավաքականում
SportԵրեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն անդրադարձել է թիմի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանին, որը մասնակցել էր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախորդ 2 ընկերական խաղերին Բելառուսի եւ Կիպրոսի դեմ։
«Մենք 28 ֆուտբոլիստ ենք գործուղել մինչեւ 17, 19, 21 տարեկանների եւ ազգային հավաքականներ, ինչը շատ ուրախալի է: Ազգային հավաքականի կազմում խաղալու հնարավորություն ստացավ Ռումյան Հովսեփյանը: Իմ կարծիքով, նա շատ լավ տպավորություն թողեց: Երկու խաղ լիարժեք 90 րոպե անցկացրեց: Շատ դրական եմ գնահատում եւ շատ ուրախ եմ, որ Ռումյանը շատ լավ խաղ ցուցադրեց մեծ լումա ուներ հաղթանակի մեջ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Բանանցի» կայքը։
Հիշեցնենք, որ Բելառուսի հավաքականի դեմ խաղում (4։1) Ռումյան Հովսեփյանը դարձել էր գոլի հեղինակ։