Էրդողանը նոյեմբերի 22-ին կմեկնի Ռուսաստան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 22-ին կմեկնի Ռուսաստան, հայտնում է Milliyet-ը։
«Նախագահ Էրդողանը Ռուսաստան կմեկնի նոյեմբերի 22-ին։ Սոչիում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ եռակողմ գագաթնաժողովը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ բանակցությունների թեման կդառնա Սիրիայում տիրող իրավիճակը։
Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում բանակցություններ վարել, որոնք ընդհանուր առամամբ տեւել են ավելի քան 4 ժամ։