«Արսենալի» հարձակվողը բաց կթողնի «Տոտենհեմի» հետ հանդիպումը
Sport«Արսենալի» և Ֆրանսիայի ընտրանու հարձակվող Օլիվյե Ժիրուն չի կարող մասնակցել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի` «Տոտենհեմի» հետ հանդիպմանը:
Այդ մասին ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
31-ամյա հարձակվողը Ֆրանսիա-Ուելս (2:0) խաղի 71-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և երկու րոպե անց փոխարինվել:
«Ժիրուն վնասվածք է ստացել և ես չեմ կարծում, որ նա կկարողանա մասնակցել «Տոտենհեմի» հետ խաղին: Հնարավոր է` այդ խաղին մասնակցեն Մուստաֆին և Ուելբեքը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «The Sun»-ը: