Փարիզում բողոքի ցույց է անցկացվում ընդդեմ Մակրոնի բարեփոխումների
International newsՓարիզում անցկացվում է նոր լայնածավալ բողոքի ցույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարեփոխումների դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Գործակալության թղթակցի հաղորդմամբ՝ քայլերթը, որին մասնակցում են մի քանի խոշոր արհմիությունների անդամներ, դպրոցականներ, ուսանողներ և թոշակառուներ, Հանրապետության հրապարակից շարժվել է Նասյոն հրապարակի ուղղությամբ: Երթին մասնակցել են հազարավոր մարդիկ:
Նշվում է, որ բողոքի ցույցի երթուղուն կից մի շարք փողոցներում հերթապահություն են անում ոստիկանության և հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները: Ցուցարարների պաստառների վրա առկան են «Մակրոնը մարդկանց թշնամին է», «Ֆրանսիայի նախագահը հարուստների նախագահն է», «Աշխատանքի բարեփոխումները սով են, բրինձ և մակարոն» գրությունները:
Ցուցարարները բողոքում են Մակրոնի աշխատանքային բարեփոխումների դրույթներից, առողջապահության և բժշկական սպասարկման ոլորտում իշխանությունների որոշումից, ինչպես նաև՝ այլ միջոցներից: