Գագիկ Ղալաչյանի կարծիքով՝ հանրային կառավարման համակարգի բարեփոխումը կնպաստի աշխատատեղերի ավելացմանը
EconomicsՀանրային կառավարման համակարգի բարեփոխումը նպաստելու է տնտեսության զարգացմանը և աշխատատեղերի ավելացմանը:
Նոյեմբերի 16-ին մեկնարկած «Քաղաքացիական ծառայության օրենսդրության կիրա
«Հանրային կառավարման համակարգի , ինչպես նաև քաղծառայության ոլորտի բարեփոխումները ուղղված են նպաստելու տնտեսության զարգացմանը և աշխատատեղերի ավելացմանը: Ունենալով ավելի արդյունավետ հանրային կառավարման համակարգ և քաղծառայություն՝ կկարողանանք բարձրացնել նաև աշխատանքի որակը, ինչը նույնպես հնարավորություն կտա ընդլայնել բարեփոխումները տնտեսական և այլ ոլորտներում»,- նշեց Ղալաչյանը:
Նրա խոսքով` արդյունավետ քաղծառայության համակարգի ստեղծումը ամենակարևոր մարտահրավերներից մեկն է. «Պետք է այն ավելի թափանցիկ դարձնել՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները բոլոր ոլորտներում, այդ թվում` առողջապահության, արդարադատության և սոցիալական ոլորտներում»:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետի`այս առումով Արևելյան գործընկերության հետ համագործակցության հենց սկզբից Հայաստանը ակտիվորեն մասնակցում է բոլոր նախաձեռնություններին՝ բոլոր հարթակներում:
«Վստահ եմ, որ դա մեզ հնարավորություն կտա փոխանակվել փորձով, ուսումնասիրել և հետազոտել նոր մոդելներ և առաջնայնություններ կարևոր բնագավառներում: Բացի այդ, տարիներ շարունակ Եվրամիությունը և նրա առանձին կառույցներ շարունակում են օժանդակել Հայաստանի տարբեր ինստիտուտներին՝ կիսվելով հանրային կառավարման համակարգում ունեցած փորձով: Հայաստան- Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը ավելի կխորացնի այդ սերտ համագործակցությունը»,- ասաց Ղալաչյանը: