Մանչեսթերյան երկու ակումբները կպայքարեն Գրիզմանի տրանսֆերի համար
SportԱնգլիական երկու ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» կփորձեն ձեռք բերել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը:
Կատալոնական «Բարսելոնան» նույնպես ցանկանում է իր կազմում տեսնել ֆրանսիացուն և նրա տեղափոխության համար պատրաստ է վճարել 100 մլն եվրո: Մանչեսթերյան երկու ակումբներն էլ արդեն կապնվել են խաղացողի գործակալի հետ:
Ինքը՝ Գրիզմանն, արդեն հայտարարել է, որ նոր ակումբի մասին կմտածի մրցաշրջանի ավարտից հետո: