Իրանը հրաժարվել է Իսրայելի օգնությունից երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո
International newsԵրկրի կառավարության ղեկավարը նախօրեին պատրաստակամություն էր հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բժշկական աջակցություն ցուցաբերել Իրանի բնակիչներին:
«Իսրայելը դիմել է Կարմիր խաչին՝ քաղաքացիական հումանիտար օգնություն ցուցաբերելու մտադրությամբ և անմիջապես մերժում է ստացել, որը ցուցադրում է Իրանի իրական էությունը», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 7.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժը Իրանի և Իրաքի սահմանին տեղի է ունեցել կիրակի գիշերը: Զոհերի թիվը տարբեր հաղորդումների համաձայն՝ տատանվում է 430-530-ի միջև, 7000-ից ավելի բնակիչներ վիրավորվել են: