Պենտագոնի ղեկավարը հայտնել է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններ սկսելու նախապայմանը
International newsՊենտագոնի ղեկավար Ջեյմա Մեթիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունների հավանականություն ի հայտ կգա, երբ Փհենյանը դադարեցնի միջուկային և հրթիռային ծրագրերի փորձարկումներն ու զարգացումը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Հարավային Կորեայի խորհրդարանում, որի ժամանակ հիմնականում խոսել է Հյուսիսային Կորեայի թեմայից: Նա կոչ է արել բոլոր երկրներին ապահովել Փհենյանի միջազգային մեկուսացումը, իսկ Ռուսաստանին և Չինաստանին՝ կրճատել դիվանագիտական և տնտեսական կապերը Հյուսիսային Կորեայի հետ: Նա կրկնել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Փհենյանին միջուկային զենք ունենալ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, հիշեցրել է, որ Մոսկվան կողմ է բանակցությունների և վստահ է, որ սպառնալիքների փոխանակումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: