ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Թրամփի դեմ իմպիչմենթի բանաձևը
International newsԱմերիկացի դեմոկրատները Կոնգրեսի դիտարկմանն են ներկայացրել «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձևը՝ հատկապես ծանր հանցագործությունների համար»:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, մի խումբ դեմոկրատներ Թրամփին մեղադրում են ԱՄՆ Սահմանադրության մի քանի հոդվածների խախտման համար: Մասնավորապես, մատնանշվում է, որ նա գումար է ստացել արտասահմանյան քաղքական գործիչներից Վաշինգտոնում գտնվող իր Trump International Hotel հյուրանոցի միջոցով:
Իմպիչմենթ ներկայացնելու պատճառների շարքում նշվում է ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրություններին «ռուսական միջամտությունը», որից հետո Թրամփն իշխանության է եկել: Նշվում է, որ Թրամփն իր գործողություններով խոչընդոտում է «ռուսական միջամտության» գործի հետաքննությանը: