«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ. Վենգերն ինձ համար յուրահատուկ մարզիչ է
SportԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերի հասցեին:
«Նա մի շարք գովեստի խոսքերի է արժանի: Վենգերն ինձ համար միշտ կմնա յուրահատուկ մարզիչ: Ակումբում լինել 20 տարի և միշտ բարձրունքում՝ հեշտ գործ չէ:
Եթե թիմում աշխատում ես 5 տարի, ուրեմ լավ մարզիչ ես: Եթե աշխատում ես 10 տարի՝ ավելի լավն ես, սակայն 20 տարի աշխատելու դեպքում դառնում ես յուրահատուկ: Վենգերը միշտ բոլորից առաջ էր»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերում է «The Telegraph»-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով ժամը 16:30-ին: