Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող. Չեմ զղջում, որ գարեջուրն ու խորովածը նախընտրեցի ֆուտբոլի փողերից
SportԻտալիայի ազգային հավաքականի, «Ռոմայի», «Յուվենտուսի» ու «Ինտերի» նախկին հարձակվող Պաբլո Օսվալդոն պատմել է, որ հրաշալի է զգում ֆուտբոլից հեռանալուց հետո: 31-ամյա իտալացին կարիերան ավարտել էր նախորդ տարի եւ դարձել ռոկ երաժիշտ:
«Ես սկսեցի ատել այն, ինչը միշտ սիրում էի: Ֆուտբոլն արժանի է հարգանքի, սակայն ես ասադո (արգենտինական խորոված) եւ գարեջուր սիրում եմ ավելի շատ, քան փող:
2016-ի դեկտեմբերին ինձ հետ կապ հաստատեց Խորխե Սամպաոլին, որն այդ ժամանակ գլխավորում էր «Սեւիլիան»: Նա ինձ ասաց, որ իրեն հարձակվող է հարկավոր, իսկ ես կարող եմ ցանկացածս ամեն բան անել դաշտում ու դրա սահմաններից դուրս: Ես պատասխանեցի, որ շուտով Cosquín Rock ֆառատոնն է, իսկ նա նշեց, որ հասկանում է, որ ես չեմ կարող բաց թողնել այդ միջոցառումը»,- Օսվալդոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Իտալացի հարձակվողի վերջին ակումբը եղել է արգենտինական «Բոկա Խունիորսը», որը նրանից հրաժարվել էր պայմանագիր կնքելուց 2 շաբաթ անց: Հանդիպումից առաջ Օսվալդոն աղջիկ էր տարել հյուրանոցային համար՝ խախտելով կարգապահական կանոնները:
Իտալիայի հավաքականի կազմում հարձակվողը 2011-2014-ն անցկացրել է 14 հանդիպում եւ խփել 4 գոլ: