Ռոնալդու. Ցանկանում եմ 7 երեխա և նույնքան էլ Ոսկե գնդակ ունենալ
Sport«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ցանկանում է ևս մի քանի «Ոսկե Գնդակ» նվաճել.
«Քանի դեռ խաղում եմ, կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճեմ:
Երազանքս հինգերորդ «Ոսկե Գնդակը» նվաճելն է, իսկ մեկ տարի անց հնարավորություն կունենամ պայքարելու 6-րդի համար: Ես շատ երջանիկ եմ, որ ինձ այսքան ուրախություն է շրջապատում: Ցանկանում եմ 7 երեխա ունենալ: Ինձ համար կյանքն առանց երեխաների ոչինչ չի նշանակում: Ցանկանում եմ 7 երեխա և նույնքան էլ «Ոսկե Գնդակ» ունենալ»,- հայտարարել է Ռոնալդուն «L՛Equipe»-ին տված հարցազրույցում:
32-ամյա Ռոնալդուն, ով 4 անգամ դարձել է «Ոսկե Գնդակի» դափնեկիր, վերջերս 4-րդ անգամ հայր դարձավ: Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, նոյեմբերի 12-ին լույս աշխարհ բերեց իրենց դստերը:
Ռոնալդուն ևս երեք երեխա ունի փոխնակ մայրերից: Կրիշտիանու-կրտսերն արդեն 7 տարեկան է, իսկ երկվորյակներ Էվան և Մաթեոն լույս աշխարհ են եկել 2017 թվականի հունիսին ԱՄՆ-ում: