Մաղթում եմ ստացած գիտելիքն անմնացորդ կիրառելու ձգտում ու հնարավորություն. Տարոն Մարգարյան
SocietyՏարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ ուսանողներ,
սրտանց շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում էլ ուսանողությունը համարվել է առաջընթացի, տնտեսական և գիտատեխնիկական զարգացման, կրթական և գիտական ներուժի հզորացման գրավական:
Մեր ուսանողները բազմիցս են ապացուցել, որ մրցունակ են միջազգային ասպարեզներում և հենց դրանով էլ ձևավորել են այն հիմքը, որը պայմանավորելու է մեր հայրենիքի և հայ ազգի ապագան:
Մաղթում եմ առողջություն, ուսման մեջ մեծ հաջողություններ և ստացած գիտելիքն անմնացորդ կիրառելու ձգտում ու հնարավորություն: