Իրաքյան բանակը սկսել է ԻՊ վերջին հենակետի ազատագրման գործողությունը
International newsԻրաքյան բանակի համատեղ գործողությունների հրամանատարությունը հայտնել է, որ գործողություն է սկսում Անբար նահանգի արեւմուտքում Ռավա օկրուգը ԻՊ ահաբեկիչներից ազատագրելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նոյեմբերի 3-ին Հաշդ Աշ Շաաբի աշխարհազորի ուժերն ու բանակային ստորաբաժանումները իրենց հսկողության տակ են վերցրել Էլ Կաիմ վարչական օկրուգը, որը Ռավայի մոտ է գտնվում։
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին Էլ Կաիմ ու Ռավա քաղաքները անվանել է երկրում ահաբեկիչների վերջին հենակետները։ Դրանք Սիրիայի հետ սահմանի մոտ են գտնվում։
Այս ամիս զինվորականները վերականգնել են հսկողությունը Ռումանա շրջանի ու ինը բնակավայրերի հանդեպ։
Հոկտեմբերին բանակը ազատագրել էր Էլ- Խավիջա քաղաքը Քիրքուք նահանգում։ Այն երկրում ԻՊ գլխավոր շտաբն էր Մոսուլի ազատագրումից հետո։
ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի գնահատականով՝ ահաբեկիչները կորցրել են Սիրիայում ու Իրաքում իրենց վերահսկողության տակ վերցված տաածքների 95 տոկոսը։
ԱՄՆ-ն հույս ունի, որ ԻՊ «խալիֆայությունը» կդադարի գոյություն ունենալ մինչեւ տարեվերջ։