Իրանի ԱԳՆ. Ֆրանսիան Մերձավոր Արեւելքի ճգնաժամերի նկատմամբ «միակողմանի եւ կողմնակալ» դիքորոշում է գրավել
International newsՄերձավոր Արեւելքի տարածաշրջանում ճգնաժամերի նկատմամբ Ֆրանսիան գրավել է «միակողմանի եւ կողմնակալ» դիքորոշում: Այս մասին հայտարարել է Իրաի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունները Մերձավոր Արեւելքում Իրանի «գերիշխանական մտադրությունների» եւ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրով իր մտահոգության մասին, փոխանցում է Tasnim-ը:
«Ցավոք, Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, Մերձավոր Արեւելքում ճգնաժամերի եւ հումանիտար աղետների վերաբեյալ միակողմանի եւ կողմնակալ տեսակետ ունի»,- ասել է Ղասեմին՝ նշելով, որ նման դիրքորոշումը, «կանխամտածված, թե չկանխամտածված», տարածաշրջանային հակամարտությունները խորացնում է:
Ղասեմին նշել է նաեւ Մերձավոր Արեւելքի «անդրտարածաշրջանային երկրներին» զենքի վաճառքի մասին՝ ներառյալ սպառազինության, որն օգտագործվել է Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի շարունակվող ռազմական ագրեսիայի ընթացքում՝ ասելով, որ Արեւմուտքի աջակցությունը տարածաշրջանում հանգեցրել է միայն «ավելի մեծ անկայունության ու անվստահության»: